29 հոկտեմբերի 2012 - 17:11 AMT
Նոր մանրամասներ Խանջյան 20-ի կիսակառույցի և Սասնա Ծռեր 2-ի վերելակի դեպքերից տուժածների մասին

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

Տուժածը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետների հսկողության տակ:

Տուժածներից հինգը շարունակում է բուժվել տարբեր բաժանմունքում։

Իսկ Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն միջին ծանրության։ Երկրորդ տուժածի վիճակը համեմատաբար թեթև է, նրա բուժումը շարունակվում է վիրաբուժական բաժանմունքում: