29 հոկտեմբերի 2012 - 17:56 AMT
«Հացթուխի կինը» սիրիահայերին է ներկայացվել արևմտահայերենով

Հոկտեմբերի 28-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում արևմտահայերենով ներկայացվեց Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» պիեսը: Ներկայացումը բեմադրել է Ալբերտ Մկրտչյանը: Ներկայացումը դիտելու համար հրավիրվել էին սիրիահայ մեր հայրենակիցները:

Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը, Սիրիայում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով ճակատագրի նոր փորձություն ապրող մեր հայրենակիցներն այսօր ամենից առաջ Հայրենիքի, հայաստանցիների ուշադրության, հոգատարության կարիքն ունեն, և «Հացթուխի կինը», ներկայացմանը մասնակցելու հրավերն, իրապես, համեստ ներդրում է նրանց հայաստանյան միջավայրում ինտեգրելու գործում: