29 հոկտեմբերի 2012 - 21:14 AMT
Սիրիացի զինվորականները ոչնչացրել են «Ալ Քայիդայի» տեղի պարագլուխներից մեկին

Սիրիացի զինվորականները երկրի արևելքում մարտերի ընթացքում ոչնչացրել են «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին: Զորքերը Դեյր էզ Զոր քաղաքի շրջանում բախվել են գրոհայինների ջոկատի հետ: Արդյունքում սպանվել է ոմն Ամար Նավար ալ Հաջր:

Ներկա պահին, ՄԱԿ տվյալներով, երկրում բռնության զոհ են դարձել շուրջ 30 հազար հոգի, հաղորդում է Ռոսբալտը: