29 հոկտեմբերի 2012 - 20:20 AMT
Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Անկարայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ: Ուլուս հրապարակում հավաքվել են մի քանի հազար հոգի, ովքեր իրենց ակցիան նվիրել են Թուրքական Հանրապետության 89-ամյա տարեդարձի տոնակատարությանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ցուցարաները վանկարկել են հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին գովանաբող կարգախոսներ: Տեղի իշխանություններն արգելել են մայրաքաղաքում ակցիաների անցկացումը: Չնայած արգելքին, Անկարա են ժամանել մի քանի հազար հոգի: Նրանք մտադրվել են գնալ Աթաթուրքի դամբարան: Ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ այն բանից հետո, երբ բազմությունը փորձել է ճեղքել շրջափակումը: