29 հոկտեմբերի 2012 - 21:31 AMT
ԵԽ նախագահը մտահոգված է Ուկրաինայի ընտրություններում վարչական ռեսուրսների չարաշահումով

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ափսոսում է, որ շատ թերություններ մթագնել են Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Մասնավորապես, Շուլցը մտահոգություն է հայտնել քաղաքական ուժերի շարքում մասնակցության հավասարության թերությունների հետ կապված, որոնք առաջացել են վարչական ռեսուրսների չարաշահման պատճառով:

ԵԽ նախագահի հայտարարությունում նշվում է, որ այդ ընտրությունները որոշիչ նշանակություն են ունեցել Ուկրաինայի ապագայի և Կիևի ու Եվրամիության միջև հարաբերությունների համար: