29 հոկտեմբերի 2012 - 21:45 AMT
MIGnews. Թուրքական կառավարությունը որոշում է ընդունել Իսրայելին վերադարձնել անօդաչու ինքնաթիռները

Թուրքական NTV ալիքը հաղորդում է, որ երկրի կառավարությունը որոշում է ընդունել Իսրայելին վերադարձնել նրանից գնված երեք անօդաչու թռչոք սարքերը տեխնիկական խնդիրների պատճառով: Թուրքիան պահանջելու է նյութական փոխհատուցում «հասցված վնասի համար»: Թուրքական վարկածի համաձայն, Heron տեսակի անօդաչու թռչոք սարքերի վրա նկատվել են տեխնիկական թերություններ, որոնք Իսրայելը հրաժարվել է վերացնել:

Թուրքերը Heron ինքնաթիռները գնել են չորս տարի առաջ: Գործարքի ծավալը կազմել է 183 միլիոն դոլար, հաղորդում է MIGnews-ը: