29 հոկտեմբերի 2012 - 22:01 AMT
Բաքվում ցանկանում են ինչ-որ «փոփոխություններ» ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր նախագծեր են իրագործում կապված հակամարտության կարգավորման հետ, հանդիպումներ են կազմակերպում, փորձում մեձեցնել կողմերի դիրքորոշումները: Ես ընդհանուր առմամբ բարձր եմ գնահատում դա»,- հաղորդել է «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար, նախագահի տեղակալ Ալի Ահմեդովը:

Մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որը կայացել է հոկտեմբերի 27-ին Փարիզում, Ահմեդովը նշել է, որ «անհնար է հասնել դիրքորոշումների մերձեցման և կարգավորել հակամարտությունն առանց նման քայլերի:

Սակայն դա հարցի միայն մի կողմն է: Արդեն ավելի քան 20 տարի այդ հակամարտությունը ոչ մի կերպ չի լուծվում»:

«Անկասկած, հակամարտությունը բարդ է և ունի խոր արմատներ: Բայց եթե կառույցը չի կարողանում 20 տարվա ընթացքում կատարել պարտականությունները և ցանկալի արդյունքները ձեռք չեն բերվում, ապա անհրաժեշտ եմ համարում գնալ լուրջ փոփոխությունների: Եթե 20 տարվա ընթացքում ոչ մի առաջընթաց չի գրանցվել, ապա ինչպես մենք կարող ենք հավատալ նրան, որ դրանից հետո նույն ձևաչափի բանակցություններում ձեռք կբերվեն լուրջ արդյունքներ: Նման մտքեր արտահայտելու համար պետք է ունենալ մեծ լավատեսություն: Բոլոր պահերը նշում են, որ այդ լավատեսությունը չկա», հաղորդում է ԱՊԱ-ն: