30 հոկտեմբերի 2012 - 11:21 AMT
Ջորջ Կլունին ֆիլմ է նկարահանում Ժան Դյուժարդենի և Քեյթ Բլանշետի մասնակցությամբ

Որոշվել է «The Monuments Men» ֆիլմի դերասանական կազմը, որի ռեժիսորն է Ջորջ Կլունին: Այդ մասին հաղորդվում է Deadline կայքում:

Մամուլում արդեն տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Կլունին շահագրգռված է Ժան Դյուժարդենի և Քեյթ Բլանշետի հետ համագործակցության մեջ, հիմա նախագծում երկու դերասանների մասնակցությունը հաստատվել է:

Ֆիլմում կնկարահանվեն Դենիել Քրեյգը, Բիլ Մյուրեյը և Ջոն Գուդմենը, գլխավոր դերերից մեկում հանդես կգա նաև Կլունին, հաղորդում է Lenta.ru-ն:

Կլունի նոր ռեժիսորական աշխատանքը Ռոբերտ Մ. Էդսելի «The Monuments Men: Allied Heroes, Nazi Thieves and the Greatest TreasureHunt in History» («Հուշարձանների պաշտպաններ. Հերոս-դաշնակիցներ, նացիստական գողեր և մարդկության պատմության մեջ գանձերի մեծագույն որս») գրքի էկրանավորումն է:

Ֆիլմի նկարահանումները կսկսվեն Եվրոպայում 2013-ի մարտի 1-ին: