Թենիսին պետք են մեծ քանակությամբ դոպինգ-թեստեր, կարծում է ATP վարկանիշում երրորդ տեղը զբաղեցնող բրիտանացի Էնդի Մարեյը:
Թենիսիստի կարծիքով, հիմա բազմաթիվ դոպինգ-թեստերի տեսքով ծանրաբեռնվածության մեծ մասն ընկնում է համաշխարհային վարկանիշի առաջատարների ուսերին:
«Մենք չենք վարժվել թենիսում մեծ քանակությամբ դոպինգ-թեստերի, սակայն անհրաժեշտ է անցկացնել դրանք: Վարկանիշի ներքևում գտնվող թենիսիստներն ավելի քիչ թեստեր են հանձնում, քան առաջատարները: Կարծում եմ, որ միայն թոփ-50 անհատական վարկանիշի և թոփ-10 զույգերով վարկանիշի խաղացողներն են անցնում դրանք»,- Մարեյին մեջբերում է The Sun-ը:
Նա նաև հավելել է, որ 1990-ից սկսած 65 խաղացողներ տապալել են թեստերը, և որ նրանցից 35-ը կիրառել են նյութեր, որոնք ազդում են ֆիզիկական պատրաստվածության վրա: