30 հոկտեմբերի 2012 - 10:35 AMT
«Ժամանակ». Սամվել Բալասանյանը հրաժարվում է մարել Վարդան Ղուկասյանից ժառանգած հսկայական պարտքը

«Ժամանակ» թերթը գրում է, որ Գյումրու նոր ավագանու՝ առաջիկայում հրավիրվելիք նիստում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դարձյալ քվեարկության կդնի անկախ աուդիտ հրավիրելու հարցը։

«Բալասանյանն առաջարկում է աուդիտ հրավիրել, որը կստուգի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ համայնքային բյուջեից կատարված ծախսերը։ Մեր տեղեկություններով, Ս. Բալասանյանը Վ. Ղուկասյանից հսկայական պարտքեր է ժառանգել, սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում դրանք մարել։ Գյումրիի նորընտիր ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը «Ժամանակի» հետ զրույցում կանխատեսեց, թե շատ հավանական է, որ ավագանին կողմ քվեարկի այդ առաջարկին»,-գրում է «Ժամանակը»։