30 հոկտեմբերի 2012 - 14:12 AMT
«Սենդի» փոթորիկ. ԱՄՆ Նյու Ջերսիի ԱԷԿ-ում տագնապ է հայտարարվել

Exelon ընկերությունն երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում գտնվող Oyster Creek ԱԷԿ-ում տագնապի հնարավոր չորս աստիճաններից երկրորդը հայտարարելու մասին, հայտնել է ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովը, գրում է «Ինտերֆաքսը»:

Այդ միջոցը ձեռնարկվել է, քանի որ, ըստ մասնագետների, «Սենդի» փոթորիկը կարող է խախտել օգտագործված միջուկային վառելիքի սառեցման համակարգը:

Այժմ փոթորկի բարձրացրած ալիքների բարձրությունը հասնում է 2 մ բարձրության: