30 հոկտեմբերի 2012 - 14:36 AMT
Վրաստանի ՆԳ նոր նախարարն անձամբ կվերահսկի 10-ամսական Բարբարա Ռաֆալյանցի սպանությունը

Վրաստանի ՆԳ նոր նախարար Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ կվերահսկի 10-ամսական Բարբարա Ռաֆալյանցի սպանությունը, ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ երեխայի «մահվան պատճառները պարզելու համար կօգտագործվեն բոլոր հնարավոր ռեսուրսներն ու ջանքերը»:

Բարբարա Ռաֆալյանցն անհետացել է սեպտեմբերի 30-ին Կախեթի շրջանի Կոլագի գյուղում: Նույն օրը , մի քանի ժամ անց նրան հայտնաբերել են գինու մեծ կարասում անգիտակից վիճակում: Երեխային փրկել չի հաջողվել: Մահված պատճառ է դարձել հեղձումը:

Երեխայի ծնողները հայտարարել են, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է նրանց բարեկամուհու գործունեության հետ, որը «Վրացական երազանքի» ակտիվիստ է, որի տանն էլ տեղի է ունեցել ողբերգությունը: