30 հոկտեմբերի 2012 - 15:21 AMT
Տիգրան Սարգսյանը ՌԴ կենտրոնական բանկից առաջարկ չի ստացել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ կենտրոնական բանկից առաջարկ չի ստացել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը: «Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում», -հավելեց նա:

Հիշեցնենք, որ այսօր «Առավոտ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Ըստ թերթի՝ նման առաջարկով Տիգրան Սարգսյանին դիմել է անձամբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` Յալթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: