30 հոկտեմբերի 2012 - 19:28 AMT
Christie's աճուրդում սահմանվել է աճուրդային գնի համաշխարհային ռեկորդ հին եգիպտական արտեֆակտների համար

Christie's-ը վաճառել է հին եգիպտական Իզիդա աստվածուհու արձանը 3.7 մլն ֆունտ ստերլինգով (5.9 մլն դոլար):

Ինչպես նշում է The Daily Telegraph-ը, այդպիսով սահմանվել է աճուրդային գնի համաշխարհային ռեկորդ հին եգիպտական արտեֆակտների համար: Գնորդը եղել է լոնդոնյան արտ-դիլլեր Դանիել Կատցը, ով ձեռք է բերել արձանն իր անձնական հավաքածուի համար:

Քանդակը թվագրվում է մ.թ.ա 664.525 թթ.: