30 հոկտեմբերի 2012 - 15:51 AMT
«Համազգային» թատրոնի նախագիծը պատրաստ է

«Համազգային» թատրոնի նախագիծն ընտրված է: Այս մասին PanARMENIAN.Net- ին ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Նրա խոսքով Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի նիստում քննարկվել են նախապես հայտարարած մրցույթի արդյունքում ներկայացված նախագծերը, և ընտրվել են լավագույն երեքը:

Մկրտչյանը նշեց, որ մեկ նախագիծ հատկապես դուր է եկել մասնագիտական հանձնաժողովին, որովհետև հանրային տարածքը չի ծառայի այլ նպատակի, և բոլոր հաշվարկներն արված են, որպեսզի չխանգարեն թունելի աշխատանքին, չվնասեն կանաչապատ տարածքին կամ ճանապարհին:

Նա նշեց, որ նախագիծը, հավանաբար, կհաստատվի շաբաթվա վերջում կամ մյուս շաբաթվա ընթացքում: Թատրոնի շենքը կառուցվելու է Սարյան փողոցի Գլխավոր փոստին հարող տարածքում: