30 հոկտեմբերի 2012 - 18:20 AMT
Հոկտեմբերի 30-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.57 դրամ

Հոկտեմբերի 30-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է արժույթի առք և վաճառքի գործարք 2.250 մլն դրամ գումարով 1դոլարի դիմաց 405.38 դրամ փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:

Միաժամանակ, հոկտեմբերի 30-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.57 դրամ՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ կրճատվելով 0.16 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 524.81 դրամ՝ ավելանալով 0.17 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն անփոփոխ է մնացել՝ 12.90 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: