30 հոկտեմբերի 2012 - 18:37 AMT
Բելառուսի ԱԳՆ ղեկավար. Երկիրը կարող է վերանայել իր դիրքորոշումը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցում

Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը չի բացառում, որ հանրապետությունն ապագայում կարող է վերանայել իր դիրքորոշումը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչման մասին, սակայն ընդգծում է, որ այդ որոշումը կընդունվի՝ ելնելով ազգային շահերից:

«Կյանքը չի կանգնում տեղում, և բելառուսա-վրացական և բելառուսա-օսական հարաբերությունների թեման այսօր քննարկվել է համատեղ կոլեգիայի ընթացքում»,- ասել է Մակեյը Մինսկում կայացած ճեպազրույցում: