30 հոկտեմբերի 2012 - 16:52 AMT
Օբաման Նյու Յորքի նահանգը աղետի գոտի է հայտարարել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքի նահանգը աղետի գոտի է հայտարարել այստեղ մոլեգնող «Սենդի» փոթորկի պատճառով, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները: ԱՄՆ նախագահը խոստացել է դաշնային օգնություն տրամադրել նահանգի բնակիչներին:

«Սենդի» փոթորիկն արդեն 60 մարդու կյանք է խլել Կարիբյան ծովի ավազանի երկրներում և առնվազն 17 մարդու մահվան պատճառ դարձել ԱՄՆ-ում և Կանադայում: