30 հոկտեմբերի 2012 - 17:27 AMT
Արցախում քննարկվել է հանրապետության շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների եւ անցած տասը ամսվա արդյունքների հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին` հետագա աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: