30 հոկտեմբերի 2012 - 18:06 AMT
Մահմեդական կնոջը փարաջա կրելու համար դատապարտել են 6 ամսվա ազատազրկման, ճիշտ է՝ պայմանական

Ֆրանսիայում փարաջա կրելու համար դատավճիռ է կայացվել: Մահմեդական կինը դատապարտվել է 6 ամսվա պայմանական ազատազրկման և 100 եվրո տուգանքի Լիլ քաղաքի դատախազության որոշմամբ: Պատիժը նշանակված է անձը հաստատող փաստաթղթերը ոստիկանության աշխատակցին ցույց չտալու համար:

Մեղադրյալը ներկա չի եղել դատավարությանը՝ հայտարարելով, որ դա նվաստացնում է իր արժանապատվությունը, հայտնում է Firstnews.ru.-ն:

Ֆրանսիայում փարաջա կրելն արգելված է օրենքով: