30 հոկտեմբերի 2012 - 19:48 AMT
Ստամբուլում կկառուցվի երրորդ օդանավակայանը

Ստամբուլում երրորդ օդանավակայանը կկառուցվի Տերկոս գետի մոտ՝ քաղաքի հյուսիսում, ասել է Ստամբուլի քաղաքապետ Քադիր Տոպբաշը, երեքշաբթի օրը հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Տոպբաշի խոսքով, օդանավակայանի փոխադրման հզորությունը կկազմի տարեկան 150 միլիոն ուղևոր:

Տրանսպորտի, նավագնացության և կապի նախարարությունը հաղորդել է, որ երրորդ օդանավակայանի արժեքը կկազմի 10 մլրդ լիր, հաղորդում է Տրենդը: