30 հոկտեմբերի 2012 - 18:27 AMT
Երևանում կանցկացվի Երաժշտական գրադարանների միջազգային կոնֆերանս

Նոյեմբերի 1-ից 6-ը Երևանում կանցկացվի «Երաժշտությունը և երաժշտական գրադարանները 21-րդ դարում» խորագրով կոնֆերանս: Միջոցառումը կազմակերպվում է Երևանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու շրջանակում և նվիրվում է Սայաթ-Նովայի 300-ամյակին:

Կոնֆերանսի ընթացքում տեղի կունենա «Երաժշտական գրադարանները թվայնացվող աշխարհում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողով, որին կմասնակցեն հայ գիտնականներ և հյուրեր ԱՄՆ-ից Ավստրիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից:

Կոնֆերանսի շրջանակում տեղի կունենա նաև «Հայ երաժշտական գրականություն» թեմայով ցուցահանդեսի բացումը, գրքի շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրումներ և համերգ` հայ և օտարերկրյա երաժիշտների կատարմամբ: