30 հոկտեմբերի 2012 - 19:19 AMT
Աթենքն ավարտել է բանակցությունները ԵՄ և ԱՄՀ վարկատուների հետ խնայողության միջոցների վերաբերյալ

Աթենքն ավարտել է գրեթե չորս ամիս տևած բանակցությունները Եվրամիության և ԱՄՀ վարկատուների հետ տնտեսման միջոցների վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է երկրի վարչապետ Անտոնիս Սամարասը:

«Մենք այսօր ավարտել ենք բանակցությունները տնտեսման միջոցների և բյուջեի վերաբերյալ»,- ասել է Սամարասը:

Նրա խոսքով, «եթե այդ համաձայնությունը հավանություն ստանա, ապա բյուջե կընդունվի, Հունաստանը կմնա եվրագոտում և դուրս կգա ճգնաժամից»:

Նախատեսվում է, որ բյուջեի նախագիծը Հունաստանի խորհրդարան կմտնի չորեքշաբթի օրը: Տնտեսման միջոցների փաթեթը պետք է պարունակի շուրջ 14 մլրդ եվրոյի կրճատում՝ վարկերի նոր տրանշի փոխարեն: