30 հոկտեմբերի 2012 - 18:34 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Այսօր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանն արդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին, երկրում առկա սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակին և իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ապագայի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ինչպես հայտնում են ՀԱԿ գրասենյանկից, Տեր-Պետրոսյանը շեշտել է համակարգային կոռուպցիայի դեմ պայքար մղելու կարևորությունը և հստակեցրել այդ ուղղությամբ անհրաժեշտ առաջնահերթ քայլերը:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բրայեն Ռոռաֆը, Հայ Ազգային Կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: