30 հոկտեմբերի 2012 - 19:19 AMT
Լիդինգտոն. Մեծ Բրիտանիան հիասթափված է Ուկրաինայի խորհրդարանում ընտրությունների կազմակերպումից

Լոնդոնը հիասթափված է հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների կազմակերպումից, սակայն հուսով է, որ դրանց արդյունքներով կառավարությունը կզբաղվի աշխատունակ ժողովրդավարական ինստիտուտների կառուցմամբ, երեքշաբթի օրը հայտարարել է Եվրապոյի հարցերով բրիտանացի նախարար Դևիդ Լիդինգտոնը:

Նա ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինան բաց է թողել շանսը ցուցադրելու խիստ և հետևողական հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին: