30 հոկտեմբերի 2012 - 20:03 AMT
Ուկրաինացի ազգայնամոլները սպառնում են բողոքի ակցիաներով արդյունքների կեղծման դեպքում

Ազգայնական «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը սպառնում է բողոքի ակցիաներով խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու դեպքում:

Ինչպես պնդել է նա, «Սվոբոդան» պայմանավորվածություն ունի ընդդիմադիր «Բատկիվշչինայի» հետ այն մասին, որ քաղաքացիներին կոչ կանեն դուրս գալ բողոքի ակցիայի: