30 հոկտեմբերի 2012 - 20:18 AMT
Rolling Stones-ի Ռոնի Վուդն ամուսնանում է երրորդ անգամ

Rolling Stones խմբի կիթառահար 65-ամյա Ռոնի Վուդը կամուսնանա թատերական պրոդյուսեր 34-ամյա Սելի Համֆրիսի հետ: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է երաժշտի գործակալը:

Վուդը և Համֆրիսը երկար ժամանակ ընկերներ են եղել: Երկուսն էլ ամուսնացած են եղել: Միաժամանակ, ամուսնության ամսաթիվը խիսը գաղտնի է պահվում:

Վերջին շրջանում կիթառահարը հանդիպել է 21-ամյա նախկին մատուցուղուհի Եկատերինա Իվանովայի հետ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: