30 հոկտեմբերի 2012 - 19:38 AMT
Վիրահայ երիտասարդները համաժողովի ժամանակ անդրադարձել են աղանդների հարցին

Հոկտեմբերի 26-27-ին տեղի է ունեցել վիրահայ երիտասարդների համաժողով: Այս մասին PanARMENIAN.Net –ին հայտնում են Վիրահայոց մամլո դիվանից:

ՀՀ Սփյուռքի, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունների աջակցությամբ կայացած երկօրյա համաժողովի նպատակը վիրահայ երիտասարդությանը հասարակական և եկեղեցական կյանքում ներգրավելն էր, նրանց հիմնախնդիրների վերհանումը և դրանց լուծման ուղիների որոնումը: Համաժողովի աշխատանքին ընդգրկվել էին ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Վրաստանի տարբեր տարածաշրջանների հայկական երիտասարդական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներ: Ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, Վիրահայոց Թեմի հոգևոր հայրերը:

Համաժողովի ընթացքում կարևոր տեղ է հատկացվել տարածված տարբեր աղանդներից զերծ մնալու, Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբվելու հարցի քննարկմանը: