30 հոկտեմբերի 2012 - 21:20 AMT
Թուրքերը Գերմանիայից Թուրքիա են ուղարկում տարեկան շուրջ 1 մլրդ եվրո

Գերմանիայի թուրքերը ամեն տարի Թուրքիա են ուղարկում շուրջ 1 մլրդ եվրո այն փողերից, որոնք նրանք ստանում են Գերմանիայում, գրում է Handelsblatt-ը:

Միաժամանակ, Թուրքիա ուղարկվող փողերի մի մասը ներգաղթյալների աշխատավարձը չէ, այլ սոցիալական նպաստները, որոնք նրանց տալիս են գերմանական իշխանությունները: Գերմանիայի թուրքերի 17 տոկոսը ֆինանսական օգնություն են ստանում պետությունից: Հարցվածների 57 տոկոսը հայտարարել են, որ ապրում են սեփական աշխատավարձով: