30 հոկտեմբերի 2012 - 21:25 AMT
ԱՄՆ նախագահը չեղյալ է հայտարարել չորեքշաբթի օրը պլանավորված նախընտրական միջոցառումները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել չորեքշաբթի օրը պլանավորված նախընտրական միջոցառումները, որպեսզի անձամբ վերահսկի «Սենդի» փոթորկիի հետևանքների վերացման գործընթացը:

«Նախագահը կմնա Վաշինգտոնում, որպեսզի վերահսկի «Սենդի» փոթորկի հետևանքների վերացման գործընթացը և անձամբ համոզվի, որ բոլոր դաշնային ռեսուրսները տրամադրվել են նահանգների իշխանություններին»,- ասվում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի հաղորդագրությունում: