30 հոկտեմբերի 2012 - 21:50 AMT
Նյու Յորքում «Սենդի» փոթորկի հետևանքով ափ է նետվել 50 մետրանոց տանկեր

«Սենդի» փոթորկի հետևանքով Նյու Յորքի Ստատեն Այլենդ շրջանում ափ է նետվել 50 մետր երկարությամբ տանկեր, հաղորդում է Ինտերֆաքսը:

Փոթորիկը ցամաք է հանել նավի կմախքի մեկ երրորդը: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, տանկերի վրա ոչ ոք չի եղել, տուժածներ չկան: