31 հոկտեմբերի 2012 - 09:45 AMT
«Հրապարակ». Կադրային փոփոխություններ՝ կառավարությունում

Գործադիրում կադրային փոփոխություններ են սպասվում` կառավարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Լիանա Հունանյանը կնշանակվի ֆինանսների փոխնախարար: Այս ամսին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Ըստ թերթի՝ Արմեն Պողոսյանի ազատվելուց հետո գյուղատնտեսության փոխնախարարի թափուր պաշտոնը կզբաղեցնի Գառնիկ Պետրոսյանը: Դեռ թափուր է գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, որը երկար տարիներ զբաղեցնում էր Կառլեն Միքայելյանը, և որին երկար ժամանակ ուզում էր ազատել վարչապետը:«Ցանկալի արդյունքին հասավ միայն օրեր»,-եզրափակում է թերթը: