31 հոկտեմբերի 2012 - 15:05 AMT
Սարգսյանն ու Ահմադինեժադը խոսել են հեռախոսով. Հայաստանի ու Իրանի միջև հաստատվել են ամուր բարեկամական հարաբերություններ

Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, դրական գնահատելով օրերս Հայաստանում տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը, նշեց, որ նման հանդիպումները խթանում են երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն, իր հերթին նշել է, որ համատեղ նիստի անցկացումը վկայում է, որ երկու երկրների միջև հաստատվել են ամուր բարեկամական հարաբերություններ, և որ Երևանն ու Թեհրանը վճռական են երկկողմ համագործակցության մակարդակը բարձրացնելու հարցում: