31 հոկտեմբերի 2012 - 15:17 AMT
Ռուսաստանում հաստատվել է ռուսաց լեզվի քննության մասին օրենքը աշխատանքային միգրանտների համար

ՌԴ Դաշնությունների խորհուրդը հավանություն է տվել մի օրենքի, որով օտարերկրացի ներգաղթյալները, որոնք աշխատում են կոմունալ տնտեսությունների, առևտրի և ծառայությունների ոլորտներում, պետք է ռուսաց լեզվի իմացության թեստ հանձնեն: Նրանք պարտավոր են տիրապետել լեզվին առնվազն բազային մակարդակով, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Օրենքով նախատեսվում է, որ ՌԴ-ում աշխատելու իրավունք ստանալու համար օտարերկրացի քաղաքացիները պետք է հաստատեն ռուսաց լեզվին տիրապետելու մակարդակը մի շարք փաստաթղթերով: