31 հոկտեմբերի 2012 - 15:41 AMT
Լոնդոնում կվաճառվի Քոբեյնի կոտրած բաս կիթառը

Zen-On բաս կիթառը, որը Կուրտ Քոբեյնը կոտրեց Nirvana-ի Smells Like Teen Spirit երգի կլիպում, հանվել է աճուրդի, գրում է The Guardian-ը: Նախատեսվում է երաժշտական գործիքի համար ստանալ 20-40 հազար դոլար: Կիթառը կհանվի Christie's աճուրդի, որը նվիրված է լինելու կինոյի և երաժշտության պատմությանը: Ինչպես գրում է Artdaily-ն, մյուս լոտերի թվում են նաև Էլվիս Փրեսլիի ժամացույցը, Մադոննայի և Միք Ջագերի զգեստները, ինչպես նաև The Beatles-ի հետ կապվածո մոտ 40 առարկա:

Աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Լոնդոնում