31 հոկտեմբերի 2012 - 15:57 AMT
Չինաստանի պարեկային նավերը մտել են վիճահարույց Սենկակու կղզու ջրային տարածքը

Չինաստանի չորս պարեկային նավեր կիրակի օրը մտել են վիճահարույց Սենկակու կղզու ջրային տարածքը, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը, հայտնել է Ճապոնիայի ափամերձ պահպանության ծառայությունը:

Ի պատասխան ճապոնացի սահմանապահները բարձրախոսներով կոչ են արել չինական նավերին լքել Ճապոնիայի տարածքային ջրերը:

Երկու երկրների հարաբերությունները սրվեցին սեպտեմբերի վերջում, երբ Ճապոնիայի կառավարությունը, անտեսելով Չինաստանի բողոքները, գնեց արշիպելագի հինգ կղզիներից երեքը «մասնավոր ճապոնացի սեփականատիրոջից»: