31 հոկտեմբերի 2012 - 16:03 AMT
Գործազրկությունը եվրոյի գոտու 17 երկրներում 2012թ. սեպտեմբերին հասել է 11,6 տոկոսի

Գործազրկությունը եվրոյի գոտու 17 երկրներում 2012թ. սեպտեմբերին հասել է 11,6 տոկոսի, ասվում է «Եվրոստատի» նյութերում:

Օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 11,5 տոկոս, այն դեպքում, երբ ասվում էր 11,4 տոկոսի մասին:

Սեպտեմբերի ցուցանիշը ռեկորդային է այդ տվյալների համար 1995թ. ի վեր:

Ընդհանուր առմամաբ, ԵՄ 27 երկրներում գործազրկությունը մնացել է օգոստոս ամսվա մակարդակլի վրա՝ 10,6 տոկոս: