31 հոկտեմբերի 2012 - 16:09 AMT
Թուրքիան մտադիր է այլընտրանք ստեղծել եվրոյի գոտուն՝ TL գոտի

Թուրքիան մտադիր է այլընտրանք ստեղծել եվրոյի գոտուն՝ TL գոտի, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա պաշտոնական այցի ժամանակ, հայտնել է Sabah թերթը:

Ըստ Էրդողանի, ԵՄ մի շարք երկրներ չեն մտել եվրոյի գոտի, ամենևին դրանից չտուժելով: «Մեծ Բրիտանիան չի մտել և բավական կայուն տնտեսություն ունի: Նույնը Մեծ Բրիտանիայի իշխանությունները խորհուրդ են տալիս անել մեզ՝ չմտնել եվրոյի գոտի և ստեղծել TL գոտի»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայում արդեն վաղուց են մտածում այդ հարցի շուրջ, ասել է Էրդողանը՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է վերանայի իր արժութային քաղաքականությունը:

TL-ն թուրքական լիրն է: