31 հոկտեմբերի 2012 - 18:04 AMT
ԱՄՆ պետքարտուղարը պահանջել է կասկածի տակ չդնել Կոսովոյի անկախությունը

ԱՄՆ-ն պահանջել է կասկածի տակ չդնել Կոսովոյի անկախությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պրիշտինայում:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն ողջունում է երկխոսություն վարելու Սերբիայի և Կոսովոյի ցանկացած փորձ:

Հոկտեմբերի 29-ին Կոսովոյի անկախությունը ճանաչեց Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Բուրունդիի Հանրապետությունը:

Իսկ հոկտեմբերի 25-ին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ արեց Սերբիայի ու Կոսովոյի ղեկավարությանը կարգավորել հարաբերությունները ԵՄ-ին ինտեգրվելու նպատակով: Նա նշեց նաև, որ սահմանները Բալկաններում անփոփոխ կմնան: