25 ապրիլի 2005 - 09:40 AMT
ՕԶԳՅՈՒԼ ՋԱՄ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ՀԱՅԵՐԻՑ
«Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, կիսում ենք հայ ժողովրդի ցավը եւ դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին»,-ապրիլի 24-ին հայտարարել է Եվրոպայի աշխատավորների թուրքական կոնֆեդերացիայի (ԵԱԹԿ) ներկայացուցիչ, ազգությամբ քուրդ Օզգյուլ Ջամը, որն այցելել էր Երեւանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նա նշել է, որ հանդես է գալիս նաեւ իր թուրք գործընկերների անունից: Ջամի խոսքերով, թուրքական կառավարությունը պետք է ներողություն խնդրի հայերից: Պատմությունը չի կարելի ետ շրջել, այդ պատճառով անհրաժեշտ է ջանքեր գործադրել հայ եւ թուրք ժողովրդների միջեւ բարեկամական կապեր հաստատելու համար, ասել է (ԵԱԹԿ) ներկայացուցիչը: