31 հոկտեմբերի 2012 - 21:32 AMT
Մինչդեռ մոլեգնում է «Սենդին», Օբաման և Ռոմնին վերանայում են ընտրողների հետ հանդիպումների ժամանակացույցը

Մինչդեռ երկրում մոլեգնում է «Սենդի» փոթորիը, ԱՄՆ նախագահի թեկնածուները վերանայում են ընտրողների հետ հանդիպումների ժամանակացույցները: Ներկա նախագահ Բարաք Օբաման նախընտրել է դուրս գալ նախընտրական քարոզարշավից փոթորկի ընթացքում՝ զբաղվելով երկրի անվտանգության հարցերով:

«Ես կոչ եմ անում կառավարությանը չզբաղվել բյուրոկրատական քաշքշուքով, այլ ուղորդել օգնությունն այնտեղ, որտեղ դրա կարիքը կա»,- ասել է Օբաման:

Միթ Ռոմնին որոշում է ընդունել կանգ չառնել և շարունակել նախընտրական քարոզարշավը: