Այն բանից հետո, երբ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ենթարկվել է չորս տարվա ազատազրկման և հինգ տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի, նա ավելի վճռական է քաղաքականություն վերադառնալու ձգտման մեջ:
Նա դատապարտվել է պետական մակարդակում ֆինանսական խարդախությունների համար, բայց վճիռն անհեթեթ է համարում:
Նրա փաստաբաններն արդեն պատրաստում են բողոքարկում, որը նշանակված է նոյեմբերի 10-ին: Երկու անհաջող բողոքարկումների դեպքում դատավճիռն ուժի մեջ կմտնի: Հաշվի առնելով Բեռլուսկոնիի տարիքը (76 տ), դատարանը կարող է բանտարկությւոնը փոխարինել տնբային կալանքով: Բեռլուսկոնին համաձայն չէ դրա հետ և պատրաստվում է պայքարել մինչև վերջ, հաղորդում է MIGnews-ը: