31 հոկտեմբերի 2012 - 22:00 AMT
Վիդեոպրեմիերա. Green Day – “The Forgotten”` «Մթնշաղ. Լուսաբաց. Մաս II»-ի երգերից մեկը

Green Day-ը թողարկել է «Մթնշաղ. Լուսաբաց. Մաս II»-ի համար ձայնագրված “The Forgotten”-ի տեսահոլովակը: Երգը սագայի վերջին` հինգերորդ ֆիլմի սաունդթրեքի մի մասն է կազմում: Տեսահոլովակի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 30-ին և խմբի առաջին մուտքն է «Մթնշաղ» սագայի ֆիլմաշարի մեջ: Տեսահոլովակում խումբը կատարում է երգը, ձայնագրում, և ներկայացվում են դրվագներ ֆիլմից:

«Մթնշաղ. Լուսաբաց. Մաս II»-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 13-ին, իսկ ամերիկյան կինոթատրոններում այն կցուցադրվի նոյեմբերի 16-ից: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան սպասվում է նոյեմբերի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում: