1 նոյեմբերի 2012 - 10:40 AMT
2012-ի ֆինանսական տարում Visa-ի մաքուր շահույթ կրճատվել է 41 տոկոսով

Visa վճարային համակարգի մաքուր շահույթը 2011-2012 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է 2012-ի սեպտեմբերի 30-ին, կրճատվել է 41 տոկոսով՝ մինչև 2,14 մլրդ դոլար անցած տարվա 3,65 մլրդ դոլար շահույթի համեմատ:

Հաշվետու շրջանում վճարային օպերատորի օպերացիոն շահույթը կազմել է 2,14 մլրդ դոլար, ինչը 60,8 տոկոսով քիչ է անցած տարվա 5,46 մլրդ դոլար ցուցանիշից: Visa-ի ընդհանուր եկամուտն աճել է 13,4 տոկոսով՝ մինչև 10,42 մլրդ դոլար նախորդ տարվա 9,19 մլրդ դոլարի համեմատ: Նման տվյալներ են ներկայացվել Visa-ի մամլո հաղորդագրությունում:

Ֆինանսական տարվա 4-րդ եռամսյակոըմ Visa-ն ստացել է 1,66 մլրդ դոլար մաքուր շահույթ, որը 88,8 տոկոսով գերազանցել է անցած տարվա եռամսյակային ցուցանիշը 880 մլն դոլարով, հաղորդում է ՌԲԿ-ն: