1 նոյեմբերի 2012 - 10:06 AMT
«Հրապարակ». Հնարավոր է՝ Մշակույթի նախարարությունը տեղափոխեն Գյումրի

«Հրապարակ» թերթը գրում է, որ տարիներ շարունակ մեզանում քննարկվում է Երևանը թեթևացնելու, տարբեր գերատեսչություններ Երևանից մարզեր տեղափոխելու հարցը։ «Մեզ տեղեկություններ հասան, որ այժմ քննարկվում է ՀՀ Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը։ Այն դեռ քննարկման փուլում է, եթե նման որոշում կայացվի, ապա ակնհայտ է, որ այսպիսով 2 հարց են փորձում լուծել՝ բեռնաթափել մայրաքաղաքը և վերականգնել երբեմնի մշակութային քաղաքի կոլորիտը։ Բայց, հաշվի առնելով այն, որ մեր չինովնիկները հիմնականում երևանցիներ են, ամեն կերպ կխոչընդոտեն նման որոշման կայացմանը։ Մեր տեղեկության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն լսել մշակույթի նախարարությունից։ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Ստեփանյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն չունեն այդ մասին»,–գրում է թերթը։