26 ապրիլի 2005 - 08:34 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նախագահ Գեորգի Փրվանովին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին առնչվող հարցեր: Սերգեյ Մանասարյանը պատրաստակամություն է հայտնել իր ուժերը ներդնել հայ-բուլղարական գործընկերության խորացման եւ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: