1 նոյեմբերի 2012 - 11:19 AMT
«Պավել I-ի ժամացույցը» Christie's աճուրդում վաճառվել է գրեթե մեկ միլիոն դոլարով

Հոկտեմբերի 31-ին Լոնդոնում կայացած Christie's աճուրդում վաճառվել է Պավել I թագավորին պատկանած սեղանի ժամացույցը: Ինչպես հաղորդվում է աճուրդի կայքում, վերջնական գինն ավելի քան 10 անգամ գերազանցել է փորձագետների սպասումները և կազմել 601250 ֆունտ ստերլինգ, այսինքն 967 հազար դոլար: Գնորդի անունը չի նշվում:

Թանկարժեք քարերով զարդարված ոսկեզօծ ժամացույցը Christie's-ի փորձագետները թվագրել են 1765թ. և գնահատել 50-80 հազար ֆունտ: Նրանց կարծիքով, ժամացույցը ստեղծվել է XVIII դարի երկրորդ կեսի ֆրանսիական և շվեյցարական ավանդույթներին համապատասխան լոնդոնյան վարպետ Ջեյմս Կոկսի կողմից, հաղորդում է Lenta.ru-ն: