Իրանը պատրաստ է օգնել «Սենդի» փոթորկից տուժած ամերիկացիներին, հայտարարել է Իրանի Կարմիր կիսալուսնի ընկերության ղեկավար Մահմուդ Մուզաֆարը, հայտնում է Fars News-ը:
«Հաշվի առնելով փոթորիկներից տուժածների փրկության գործում կուտակված փորձը, Իրանի Կարմիր կիսալուսնի ընկերությունը կարող է մարդասիրական օգնություն տրամադրել փոթորկից տուժած Նյու Յորքի բնակիչներին»,-հավելել է նա:
Վերջին տվյալնելով ԱՄՆ-ում և Կանադայում փոթորկի զոհերի թիվը հասել է 70-ի: