1 նոյեմբերի 2012 - 12:34 AMT
Միջին աշխատավարձը կրթության ոլորտում 2012թ. հունվար-օգոստոսին կազմել է 80 884 դրամ՝ ավելանալով 3,1 տոկոսով

Վարչապետի հանձնարարության համաձայն Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տվյալներ ներկայացրեց կրթության ոլորտի վերաբերյալ, այդ թվում հարկային պարտավորությունների կատարման մասով:

Ըստ նախարարի, այսօր Հայաստանում գործում է 2 343 ուսումնական հաստատություն, որից 1 514 պետական, 1486 ունի լիցենզիա, սակայն դպրոցներում լիցենզավորման գործընթացը շարունակվում է:

Կրթության բաժնեմասը ՀՆԱ-ում 2012թ. առաջին կիսամյակի տվայլներով կազմել է մոտ 32 մլրդ դրամ՝ ապահովելով 7,8 տոկոս աճ:

Ոլորտի աշխատակիցների միջին քանակը 2012 հունվար-օգոստոսին կազմել է 91 000 մարդ՝ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1453 կամ 1,6 տոկոսով:

Ինչպես ասել է նախարարը, միջին աշխատավարձը կրթության ոլորտում 2012թ. հունվար-օգոստոսին կազմել է 80 884 դրամ՝ ավելանալով 3,1 տոկոսով 2011թ. նույն հատվածի համեմատ: