1 նոյեմբերի 2012 - 13:21 AMT
«Հավատքի գործող ընտանեկան եկեղեցի». Հոգեորսների հերթական խումբը

Հայաստանում գործունեություն է ծավալում նոր` «Հավատքի գործող ընտանեկան եկեղեցի» անունով աղանդ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ այն գրանցված չէ և Հայաստանում գործում է 2011 թ-ից, առաջնորդի անունն Արամ Ասատրյան է: Սևակն աղանդի մասին իմացել է, երբ նրան դիմել են աղանդից տուժածները: Ըստ նրա, տարբեր մշակույթի տներում և Երկաթուղայինների պալատում համերգներ են կազմակերպում, որին մասնակցում են նաև հայկական էստրադայի ներկայացուցիչներ: Բանախոսը նախընտրեց չնշել այդ երգիչների անունները:

Աղանդավորները Քրիստոսի անունից բուժումներ են առաջարկում, քաղաքացիներից մեծ չափի գումար շորթելով: Նրանք ծաղրում են Սուրբ հոգու գաղափարը, մեր նախնիներին: